Premier outil de communication participatif pan-arménien: « Les Arméniennes & Arméniennes ».
Rechercher dans ce blog
jeudi 24 juin 2021
Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության անհերքելի տեսանյութ-ապացույցն այսօր լրացուցիչ նամակներով ուղարկել եմ Եվրամիության բարձրագույն ղեկավարությանը` 1) Եվրոպական խորհրդի նախագահին. 2) Եվրոպական հանձնաժողովի նախագահին. 3)Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին: Տեսանյութն ապացույց է առ այն, որ հայկական կողմի բոլոր գերիներն Ադրբեջանում պահվում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների ու առևտրի համար: Հետևաբար, գերիների նկատմամբ բոլոր դատավարությունները կեղծ են, իսկ կալանավորումները` արգելված պատիժ: Նամակներում ցույց է տրված ինչպես են ադրբեջանական իշխանությունները մոլորեցնում միջազգային հանրությանը, այդ թվում` ԵՄ-ին: Այսօրվա ուղարկած նամակները հիմնված են գերիների ընտանիքների ահազանգերի և մեր ուսումնասիրությունների արդյունքների վրա, ցույց են տված նրանց պատճառվող տառապանքները ադրբեջանական իշխանությունների կողմից: Հատուկ նշվել է ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության, ինչպես նաև գերիների վերադարձի հետ կապված հարցի քաղաքական շահարկման արդյունքում հայկական հասարակության և հատկապես այդ ընտանիքների մարդկային ապրումների մասին: Նամակներում փաստերի վկայակոչմամբ բարձրացվել է հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի հարցը` իբրև անվերապահ կատարման ենթակա պարտադիր միջազգային պահանջ:

Inscription à :
Publier les commentaires (Atom)
-
Le peuple arménien a perdu peut-être l'une des plus importantes guerres de son histoire. En pleine crise, pendant que les émotions sont ...
-
Le lahmajoun viendrait d’Anatolie, on la retrouve également dans de nombreux pays : Arménie, Géorgie, Iran, Irak, Jordanie, Liban, Palestine...
Aucun commentaire:
Enregistrer un commentaire