Rechercher dans ce blog

vendredi 21 mai 2021

🇦🇲, 🇬🇧, 🇷🇺 Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ: Եվս մեկ անգամ հատուկ նշում եմ, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտու, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ, քանի դեռ կան առնվազն այս պայմանները` 1) Ադրբեջանական բարձրագույն իշխանությունները ոչ միայն չեն դադարեցրել, այլ ավելի են խորացրել հայատյացության ու ֆաշիզմի հասնող թշնամանքի քաղաքականությունը Հայաստանի ողջ բնակչության, ողջ հայ ժողովրդի նկատմամբ: Խոսքն իրական ցեղասպան քաղաքականության մասին է: 2) Նույն սկզբունքով Ադրբեջանի նախագահն անընդհատ սպառնալիքների լեզվով է խոսում մեր երկրի ու ողջ բնակչության մասին: Նա է հպարտանում, որ ատելության ու թշնամանքի զգացումով մեծացել է մի ողջ սերունդ: 3) Ադրբեջանական իշխանությունները դիտավորությամբ շարունակում են հոգեկան տառապանքներ պատճառել հայկական կողմի գերիների ու անհայտ կորածների ընտանիքներին, խախտել գերիների իրավունքները` նրանց իրական թիվը չհրապարակելով ու հայրենիք չվերադարձնելով: 4) Պատերազմի ընթացքում հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողների նկատմամբ ադրբեջանական դաժանությունների կրկնվելու իրական վտանգը վերացած չէ, իսկ տեղի ունեցածի համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրել: 5) Ադրբեջանական զինված ծառայողները անօրինական ներկա են ՀՀ ինքնիշխան տարածքում` Գեղարքունիքում և Սյունիքում` խաթարելով հայաստանյան հասարակության հոգեկան անդորրը: 6) Գեղարքունիքի ու Սյունիքի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են կոպիտ խախտել ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները (զենքի ցուցադրումով սպառնալիքներ ՀՀ քաղաքացիներին` հովիվներին, մարդիկ զրկված են իրենց հողատարածքներից և արոտավայրերից օգտվելու հնարավորությունից, պարբերական կրակոցներ ՀՀ գյուղերի հարևանությամբ և այլն): 7) Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին արձանագրվում են իրավունքների կոպիտ խախտումներ ու սադրանքներ (Գորիսից Կապան ճանապարհին քարերով ՀՀ քաղաքացիական մեքենային հարվածելը, Արավուսի հովիվին քաշքշելը ու աչքին հարվածելը, Կապանից Ճակատեն գյուղ տանող ճանապարհը ադրբեջանական մեքենայով փակելը, ՀՀ սահմանային բնակիչների` ադրբեջանական վերահսկողության ներքո տարածքներ անցած կենդանիներին չվերադարձնելը և այլ միջադեպեր): Այդ ճանապարհներին ադրբեջանական ցուցանակների ու դրոշների, զինվորականների տեղակայումով շարունակաբար խախտվում են ՀՀ քաղաքացիների իրավունքները (հոգեբանական լարվածություն ու ահաբեկելու նպատակ, մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակում և այլն): Սահմանազատումն ինքնինցանկացած երկրի համար ունի հիմնարար կարևորություն: Դա նաև մարդու իրավունքների երաշխիք է: Բայց սահմանազատումը կարող է տևել տարիներ, եթե ոչ տասնյակ տարիներ, իսկ քանի դեռ կան թվարկվածս պայմանները ՀՀ սահմանային բնակիչների, ՀՀ քաղաքացիների իրավունքների իրական երաշխավորման հրատապությունը պահանջում է Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով Գեղարքունիքի ու Սյունիքի շուրջ անվտանգության գոտու ստեղծում: Սահմանազատումը կարելի է իրականացրել անվտանգության գոտի ստեղծելուց հետո կամ առնվազն զուգահեռ, որի հայեցակարգը մենք ներկայում ամփոփում ենք: ՀՀ քաղաքացիների ու նախևառաջ սահնանային բնակիչների խաթարված բնականոն կյանքը, իրավունքները նվազագույն պայմաններով վերականգնելու համար Ադրբեջանական զինված ծառայողները, դրոշներն ու ցուցակները պետք է հեռացվեն ՀՀ գյուղերի հարևանությունից ու համայնքների միջև ճանապարհներից: Միայն սահմանազատումն այդ պարագայում կուղեկցվի ՀՀ քաղաքացիների ու հատկապես սահմանային բնակիչների իրավունքների նոր խախտումներով ու հասարակությունում լարվածությամբ: Այս ամենը չի էլ ապահովելու խաղաղություն տարածաշրջանում: Արման Թաթոյան Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան 🇬🇧 Peace is the highest value for us but we must not allow Azerbaijani authorities to muddle us with fake peace process. I specifically highlight again that the delimitation by itself, without creation of a security zone will not ensure rights of citizens of Armenia and especially border residents and will become cause of new violations and tensions, as long as these conditions exist: 1) The highest authorities of Azerbaijani not only did not stop, but also deepened the policy of Armenophobia and fascist enmity towards the entire population of Armenia, and the entire Armenian people. This is about genocidal policy. 2) Based on the same principle, the President of Azerbaijan constantly speaks in the language of threats about our country and the entire population. He is proud to have a generation grown up with feelings of hatred and animosity. 3) The Azerbaijani authorities deliberately continue to cause mental suffering to the families of the Armenian captives and missing persons, and violate the rights of the captives by not publishing the real numbers and not returning them to their homeland. 4) The real danger of recurrence of Azerbaijani atrocities during the war against Armenian civilians and servicemen has not been eliminated, while no one has been held responsible for what occurred. 5) The Azerbaijani armed servicemen are present illegally in the sovereign territory of the Republic of Armenia in the Gegharkunik and Syunik regions disturbing the peace of mind of the Armenian society. 6) In the vicinity of the villages of the Gegharkunik and Syunik regions, the Azerbaijani armed servicemen continue to grossly violate the rights of the border residents of Armenia (threatening Armenian citizens (including shepherds) by displaying their weapons to them, people are deprived of access to their lands, pastures, periodic shootings near the border villages of Armenia, etc.). 7) Gross violations of rights and provocations are recorded on the roads of between the communities of the Syunik region (pelting an Armenian civilian car with stones on the road from Goris to Kapan, dragging the shepherd of Aravus and punching him in the eye, blocking the road from Kapan to Chakaten village with an Azerbaijani car, refusing the return of the animals of the border residents of Armenia which have crossed over to lands under Azerbaijani control, and other incidents.) The placement of Azerbaijani armed servicemen, flags and signs on those roads continuously violate the rights of the Armenians citizens (psychological tensions, and intention to terrorize, restriction of the free movement of people, etc.). Special note: In general, the demarcation process of borders is of fundamental importance for any country. It is also a guarantee for the protection of human rights. However, the delimitation process may last for years, if not decades, and as long as the conditions listed by me do not exist, the urgency of real guaranteeing of the rights of the border residents of Armenia, and the Armenian citizens, requires the creation of a security zone around the Gegharkunik and Syunik regions, along all the sections of the border with Azerbaijan. Therefore, the delimitation can be implemented only after the creation of the security zone, or at least, in parallel to its creation. To restore the disrupted normal life of the Armenian citizens, and above all, that of the border residents, Azerbaijani armed servicemen, flags, and signs should be removed from the vicinity of the villages, and from the roads between the communities of Armenia. Otherwise, the delimitation process in itself, will be accompanied by new violations of the rights of the citizens of the Armenia, and especially the border residents, and the increase of the tensions in the society. This will not secure peace in the region! Mr. Arman Tatoyan The Human Rights Defender of Armenia 🇷🇺 Мир - наивысшая ценность для нас, но мы не должны позволять себе опьянеть ложным Азербайджанским мирным процессом! Ещё раз специально отмечаю, что лишь делимитация с Азербайджаном, без создания зоны безопасности, не только не обеспечит права граждан Республики Армения и особенно приграничных жителей Республики Армения, но и станет причиной новых нарушений прав и новой напряженности, пока по меньшей мере существуют эти условия: 1) Высшие азербайджанские власти не только не остановили, но и углубили политику Армянофобии и достигающую фашизма политику враждебности по отношению ко всему населению Армении, ко всему армянскому народу. 2) По такому же принципу Президент Азербайджана постоянно говорит языком угроз в адрес нашей страны и всего населения. 3) Азербайджанские власти умышленно продолжают причинять душевные страдания семьям пленных и пропавших без вести с армянской стороны, нарушают права пленных, не разглашая их реальное число и не возвращая их на родину. 4) не была устранена реальная опасность повторения азербайджанских зверств, совершенных в отношении гражданских лиц и военнослужащих армянской стороны во время войны, и никто не был привлечен к ответственности за произошедшее. 5) Азербайджанские военные служащие незаконно находятся на суверенной территории Республики Армения, в Гегаркунике и Сюнике, нарушая душевное равновесие армянского общества. 6) По соседству с селами Гегаркуника и Сюника азербайджанские вооруженные продолжают грубым образом нарушать права приграничных жителей Республики Армения (угрозы гражданам Республики Армения (включая пастухам) с демонстрацией оружия, люди лишены возможности использовать свои земельные участки и пастбища, периодические стрельбы около сел Республики Армения и т.д.). 7) на дорогах между общин Сюника фиксируются грубые нарушения прав и провокации (забрасывания гражданского автомобиля Республики Армения камнями по дороге из Гориса в Капан, затаскивание пастуха села Аравус и удар в глаз, перекрытие азербайджанской машиной дороги из Капана в село Чакатен, невозвращение животных приграничный жителей Республики Армения, перешедших на территорию под азербайджанским контролем и другие происшествия). Размещением азербайджанских знаков, флагов и военных на этих дорогах постоянно нарушаются права граждан Республики Армения (цель психологического напряжения и устрашения, ограничение свободного передвижения людей и т. д.). Особое примечание: делимитация, в общем имеет принципиальную важность для любой страны. Это также гарантия прав человека. Однако делимитация может занять годы, если не десятилетия, и пока существуют перечисленные условия, безотлагательность реального обеспечения прав приграничных жителей и граждан Армени требует создания зоны безопасности вокруг Гегаркуника и Сюника на всех участках границы с Азербайджаном. То есть делимитация может быть осуществлена создания зоны безопасности или, по крайней мере, параллельно. Для восстановления нарушенной нормальной жизни и прав граждан Республики Армения и, в первую очередь, жителей приграничья, вооруженные служащие Азербайджана, флаги и знаки должны быть удалены из окрестностей сел Республики Армения и дорог между общинами. В этом случае делимитация будет сопровождаться новыми нарушениями прав граждан Республики Армения и особенно приграничных жителей и напряжением в обществе. Все это не сможет обеспечивать мир в регионе. Арман Татоян Защитник прав человека Армении

http://dlvr.it/S064Yb

Aucun commentaire:

Enregistrer un commentaire